Հավաջիվա…Այս բույսը շատ օգտակար է Աճում է Հայաստանի տարբեր մարզերում, նաև՝ Երևանում

Նկարագրություն
Հաստ կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ 15-40 սմ բարձրություն ունեցող ցողունները ծածկված են գեղձային կպչուն մազիկներով և խոզաններով։ Արմատամերձ երկարավուն տերևները կոթունավոր են։ Վերին նստադիր տերևները դասավորված են հերթադիր։ Կլորավուն կամ սրտաձև ոլորակներում հավաքված ծաղիկները մանր են։ Բաժակը բաժանված է 5 նշտարաձև-գծային մասերի։ Երկար, ձագարաձև հետծալքով, օվալաձև բլթակներով խողովակ ունեցող պսակը դեղին է։ Պսակի խողովակում պարփակված են կարճ առէջաթելերով առէջները:

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին և աղբավայրերում։ Հանդիպում է Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Երևանում[1]։

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի արմատները, որոնք պարունակում են դաբաղանյութեր, վիտամիններ, լորձային նյութեր, կարմիր սննդային ներկանյութ՝ ալկալոիդ ալկանին, որը նաֆտոխինոնի ածանցյալներից է։ Արմատների թուրմով և վազելինով պատրաստած քսուքն օգտագործում են պզուկների, ֆուրոնկուլների բուժման համար։ Նախկինում կիրառում էին որպես ներկատու բույս:

Оставьте комментарий