Որ դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համար

Լոլիկի հյութն օգտակար միկրոտարրերի հարուստ աղբյուր է։ Դրանում պարունակվող հակաօքսիդանտները, վիտամիններն ու հանքանյութերը՝ կալիումի և մագնեզիումի տեսքով, պաշտպանում են մարմնի բջիջները, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և բարելավում սրտի աշխատանքը: Սակայն այնուամենայնիվ այս օգտակար ըմպելիքը կարող է լրջորեն վնասել ոմանց։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է սննդաբան Ալեքսանդրա Ռազարյոնովան։

Մասնագետի խոսքով՝ գաստրիտով, պեպտիկ խոցով կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով հիվանդները պետք է խուսափեն լոլիկի հյութից, քանի որ դրա բարձր թթվայնությունը միայն էլ ավելի կվատթարացնի հիվանդի վիճակը:

Երիկամների հիվանդություններով բուժառուները, ովքեր կանոնավոր վերահսկում են օգտագործվող կալիումի քանակը, նույնպես ստիպված կլինեն խուսափել այս ըմպելիքից, իսկ եթե դրան նաև շաքար է ավելացվել, ապա այն վնասակար կլինի նաև շաքարային դիաբետով հիվանդների համար։

«Որոշ դեպքերում ըմպելիքը պարունակում է սնձան՝ գլյուտեն, ինչը վնասակար է ցելիակիա՝ սնձանի նկատմամբ անհանդուրժողականություն ունեցողների համար։ Նաև լոլիկի հյութը կարող է փոխազդել որոշ դեղամիջոցների հետ, ուստի պարբերաբար դեղորայք ընդունող մարդիկ այն օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ», — հավելել է Ռազարյոնովան։

Оставьте комментарий