Գոյություն ունի մի քանի բավականին լուրջ պատճառ, օրինակ՝ լյարդի հիվանդությունները…Ինչ վտանգավոր հիվանդություններով կարող են պայմանավորված լինել կապտուկները

Մարմնի վրա անսպասելի ի հայտ եկող կապտուկները միշտ չէ, որ անվնաս հեմատոմաներ են լինում։ Ինչպես Regions պարբերականի հետ զրույցում նշել է ՌԴ վաստակավոր բժիշկ Անդրեյ Օսիպովը, նման կապտուկները կարող են վկայել լուրջ հիվանդությունների, օրինակ՝ լյարդի հետ կապված խնդիրների մասին։

«Գոյություն ունի մի քանի բավականին լուրջ պատճառ, օրինակ՝ լյարդի հիվանդությունները, որոնք ժամանակին չեն ախտորոշվել։ Այդ դեպքում արյան մակարդումը խաթարվում է, այսինքն՝ ի հայտ է գալիս արյան մակարդելիության նվազում, իսկ կապտուկն ոչ այլ ինչ է, քան արյունազեղում», — պարզաբանել է բժիշկը։

Մասնագետի խոսքով՝ կապտուկներ կարող են առաջանալ նաև բորբոքային հիվանդությունների հետևանքով։ Այս դեպքում անոթների պատերի թափանցելիությունը խաթարվում է և մարմնի վրա արյունազեղումներից բծեր են առաջանում։

Բացի այդ, ըստ Օսիպովի, կապտուկներ կարող են ի հայտ գալ տարատեսակ վարակների հետևանքով, իսկ երբեմն նման խնդրի պատճառ է դառնում որոշակի դեղամիջոցների ընդունումը։ Երկրորդ դեպքում խոսքն արյան խտությունը նվազեցնող կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի մասին է։

Оставьте комментарий