«Ապացուցված է, որ այս միջոցների պահպանումը կարող է կանխել քաղցկեղի դեպքերի 30-50 տոկոսը»…ուռուցաբան

Ուռուցքաբան Սունա Իսակովան պատմել է, թե քաղցկեղի կանխարգելման որ մեթոդներն են համարվում ամենաանօգուտը, որոնք՝ ամենաարդյունավետը։ Նրա խոսքերը հայտնում է «Известия»-ն։

Որպես քաղցկեղի կանխարգելման առաջին անարդյունավետ մեթոդ Իսակովան նշել է որոշակի սննդամթերքներից, այդ թվում՝ երշիկեղենից և կարմիր մսից լիակատար ձեռնպահ մնալը։ Նրա խոսքով, կան հետազոտություններ, որոնք ապացուցել են, որ սննդամթերքից ոչ մեկը ինքնին խիստ քաղցկեղածին չէ։ Ապխտած միսն ու լավ տապակած կարմիր միսը իսկապես կարող են մեծացնել հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը, բայց միայն այն դեպքում, եթե մարդը համակարգված չարաշահի դրանք, ըստ shantnews-ի՝ ընդգծել է բժիշկը։

Իսակովան նաև զգուշացրել է, որ քաղցկեղը կանխելու համար անիմաստ է ինքնուրույն արյան թեստ հանձնել ուռուցքային մարկերների համար, քանի որ դա չի օգնի հայտնաբերել քաղցկեղը սկզբնական փուլում։ Բժիշկը բացատրել է, որ այս վերլուծության հիմնական խնդիրն է վերահսկել արդեն իսկ հայտնաբերված ուռուցքների զարգացումը:

Իսակովան ասել է, որ քաղցկեղի կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդն ընդհանրապես ապրելակերպի փոփոխությունն է՝ թողնել ծխելը, ալկոհոլը և սոլյարի այցելելը։

Նա նաև խորհուրդ է տվել վերահսկել քաշը, ուտել հավասարակշռված և բազմազան սննդամթերք, մարզվել:

«Ապացուցված է, որ այս միջոցների պահպանումը կարող է կանխել քաղցկեղի դեպքերի 30-50 տոկոսը»,- եզրափակել է ուռուցքաբանը։

Оставьте комментарий