Բոլորը զարմանում են, երբ տեսնում են, որ լվացքի կոնդիցիոների մեջ մեխակ եմ գցում… Ահա թե ինչի համար է դա

Հյուրերս միշտ հաճոյախոսություն են անում՝ ասելով, որ իմ տանը անուշ բույր է: Իսկապես, մշտապես զգացվում է ծաղիկների թարմ ու հաճելի բույր: Ի դեպ չեմ օգտագործում օդի թարմեցուցիչներ, ինքս եմ պատրաստում էկոլոգիապես մաքուր ու անվտանգ թարմեցուցիչ:

Ես գտել եմ անթերի տարբերակ ու սիրով կկիսվեմ ձեզ հետ:

Անհրաժեշտ է խոշոր աղ (մանրը պատշաճ արդյունք չի ապահովի): Աղը լցնում եմ փոքր տարայի մեջ:

Ավելացնում եմ լվացքի կոնդիցիոներ կամ լվացքի գել. կարևորն այն է, որ բույրը ձեզ դուր գա:

Լավ խառնելուց հետո ավելացնում եմ սպիրտ կամ օղի. եթե սպիրտ՝ 1թ.գ., եթե օղի՝ 2թ.գ.:

Եվ վերջինը՝ 4-5 հատիկ մեխակ:

Մեխակների եզրերը պիտի խառնուրդից դուրս մնան:

Օդի բուրավետիչը դրեք տան ցանկացած սենյակում: Էֆեկտը պահպանվում է մոտ երկու շաբաթ:

Անրաժեշտության դեպքում սպիրտ կամ կոնդիցիոներ ավելացրեք, և այն կդառնա նորի պես:

Оставьте комментарий