Ալոճ․ օգտակարությունն ու վնասակարությունը…Ալոճի թուրմը նվազեցնում է զարկերակային ճնշումը…Օգնում է անքնության, գլխապտույտի և շնչարգելության դեպքում

Երկրագնդի վրա ալոճենու մոտ 1500 տեսակ կա։ Հայաստանում հանդիպում է 11 տեսակ, որոնցից բուժական նշանակություն ունեն ընդամենը 2-ը՝ փշոտ և կարմրաբոսոր տեսակները։ Այս տեսակները
տարածված են մեր հանրապետության անտառային և մերձանտառային գոտիներում։

Պտուղները մանր են՝ 8-10մմ տրամագծով, կարմրաբոսոր, ալրանման պտղամսով, 3-4 սերմերով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում՝ օգոստոսին։ Բույսի ծաղիկները պարունակում են

Ալոճ․ օգտակարությունն ուվնասակարությունը

եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կվերցիտրին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։

Պտուղները պարունակում են սապոնիններ և ֆլավոնոիդներ, ասկորբինաթթու, կարոտին, դաբաղանյութ, գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուաթթու, ուրսոլաթթու, սորբիտ, ճարպային յուղեր, C վիտամին, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։

Օգտակար հատկությունները

Խթանում է սրտի աշխատանքը։ Ուժեղացնում է թթվածնի հոսքը դեպի սրտամկան, գլխուղեղ և ներքինբոլոր օրգաններ։
Ալոճի թուրմը նվազեցնում է զարկերակային ճնշումը:
Նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը։
Օգնում է անքնության, գլխապտույտի և շնչարգելության դեպքում։

Հակացուցումները

Քանի որ ալոճը նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը, չի կարելի չարաշահել այն։ Մեծ քանակությունը կարող է թույլ թունավորում առաջացնել։ Խորհուրդ է տրվում օգտագործել հակաառիթմիկ
պրեպարատների հետ։

Հակացուցված է մինչև 12 տարեկան երեխաներին, հղի և կրծքով կերակրող մայրերին։

Оставьте комментарий