Արժե՞, արդյոք, անհանգստանալ քրոնիկ հոգնածության համախտանիշի կապակցությամբ

Ժամանակակից մարդկանց համար հոգնածությունը ոչ թե վիճակ, այլ կենսակերպ է։ Թվում է, թե ժամանակակից տեխնոլոգիաներն առօրյա կյանքը հեշտացնում են, նշանակում է՝ հանգստանալու համար պետք է շատ ժամանակ ունենալ։ Ցավոք, այդպես չէ։ Բժիշկները քրոնիկ հոգնածության համախտանիշը համարում են դարի ամենատարածված հիվանդություններից մեկը։ Դրա վտանգներից է այն, որ հոգնածությունը գրեթե չեն համարում հիվանդություն։ Եկեք ստուգենք՝ Ձեզ սպառնու՞մ է քրոնիկ հոգնածության համախտանիշը։

1. Հաճա՞խ եք գլխացավեր ունենում։

Ա. Ոչ, շաբաթական մեկ անգամից ոչ ավելի։
Բ. Այո, գրեթե ամեն օր։
Գ. Ոչ, շատ հազվադեպ։

2. Օրական միջինը քանի՞ ժամ եք քնում։

Ա. Ձգտում եմ քնել օրական առնվազն 6-7 ժամ։
Բ. Աշխատանքային օրերին քնին 5 ժամից ավելի տրամադրել չի ստացվում, քունս լրացնում եմ հանգստյան օրերին։
Գ. Ամեն ինչ պատահում է, սակայն, սովորաբար, քնում եմ առնվազն 8 ժամ։

3. Որքա՞ն է Ձեր աշխատանքային օրվա միջին տևողությունը։

Ա. Տարբեր, երբեմն ստացվում է շուտ գնալ աշխատանքից, երբեմն տուն գնալը ձգձգվում է, միջինն աշխատում եմ 8-9 ժամ։
Բ. Հաճախ մոտավորապես 9-10 ժամ, պարբերաբար ստիպված եմ երկար մնալ աշխատավայրում։
Գ. Ստանդարտ` 8 ժամ։

4. Հաճա՞խ եք աշխատավայրում կամ տանը սթրեսի ենթարկվում։

Ա. Պատահում է, հատկապես հաշվետվությունների շրջանում։
Բ. Գրեթե մշտապես, «հանդարտ» շրջաններ հազվադեպ են պատահում։
Գ. Հազվադեպ, ձգտում եմ նյարդերս խնայել, սակայն ամեն ինչ պատահում է։

5. Ծանր օրից հետո հեշտությա՞մբ եք քնում։

Ա. Սովորաբար, մեկ ժամվա ընթացքում, օգնում է լավ ֆիլմը կամ գիրքը։
Բ. Ոչ, երբեմն չեմ կարողանում մի քանի ժամ քնել, գլխիս մեջ պտտվում են օրվա իրադարձությունները։
Գ. Այո, գրեթե անմիջապես։

6. Հոգնածությանը հաջորդող 8-ժամյա լիարժեք քունն արդյո՞ք բավարար է։

Ա. Տարբեր, երբեմն ինձ բավարարում է նաև ավելի կարճ քունը, իսկ երբեմն չի օգնում նույնիսկ ավելի երկար քունը։
Բ. Ոչ, եթե ես շատ հոգնած եմ լինում, ապա հաջորդ օրը միևնույնն է՝ կոտրտված եմ արթնանում։
Գ. Այո, լիարժեք քունն օգնում է լավ հանգստանալ և հոգնածություն չզգալ։

7. Արդյո՞ք Ձեզ մոտ դիտվում են քնի և արթմնիության ռեժիմի խանգարումներ։

Ա. Երբեմն, բայց ես արագ վերադառնում եմ նորմային։
Բ. Այո, ես հաճախ հոգնածություն եմ զգում օրվա ցանկացած ժամին, և քիչ է մնում կանգնած քնեմ։
Գ. Ոչ, եթե չկան օբյեկտիվ պատճառներ՝ ժամային գոտիների փոփոխություն կամ գիշերային հերթապահություն։

8. Նկատե՞լ եք, արդյոք, որ գնալով դժվարանում է կենտրոնացումը և տեղեկատվության մտապահումը։

Ա. Այո, երբեմն ցրված եմ, բայց` հազվադեպ։
Բ. Այո, վաղուց կարևոր տեղեկատվությունը գրի եմ առնում, քանի որ չեմ հիշում։
Գ. Ոչ, ցրվածությունն ու մոռացկոտությունն ինձ բնորոշ չեն։

9. Հաճա՞խ եք արթնանում վատ տրամադրությամբ՝ առանց ակնհայտ պատճառների։

Ա. Պատահում է, ինձ մոտ տրամադրությունը հաճախ է փոխվում։
Բ. Ես դժվարությամբ եմ առավոտյան արթնանում, այդ պատճառով վատ տրամադրություն եմ ունենում, ձգտում եմ մինչև ճաշ ընդհանրապես ոչ մեկի հետ չշփվել։
Գ. Ոչ, առավոտյան ես, սովորաբար, լավ տրամադրություն եմ ունենում, իսկ հետո` ինչպես կստացվի։

10. Հաճա՞խ եք դատարկ բաների համար բարկանում։

Ա. Պատահում է, երբեմն կարող եմ ափերիցս դուրս գալ ինչ-որ մանրուքի պատճառով, սակայն արագ հանգստանում եմ։
Բ. Այո, վերջին ժամանակներում ինձ շատ բաներ են նյարդայնացնում, նույնիսկ այնպիսի բաներ, որոնք նախկինում ինձ դուր են եկել։
Գ. Ոչ, ինձ դժվար է ափերից հանել։

11. Ձեզ մոտ պատահու՞մ են ապաթիայի շրջաններ, երբ ոչինչ չեք ցանկանում անել։

Ա. Այո, կարծում եմ՝ բոլորի մոտ է պատահում, ձգտում եմ շաբաթը գոնե մեկ անգամ «հանգստյան օր» ստեղծել։
Բ. Այո, շատ հաճախ, սակայն աշխատում եմ ինձ տիրապետել։
Գ. Ոչ, ես չեմ սիրում անգործ նստել։

12. Նկատե՞լ եք, որ սովորական խնդիրների վրա ավելի շատ ժամանակ եք սկսել ծախսել, քան` նախկինում։

Ա. Այո, երբեմն նույն բանի վրա ավելի շատ ժամանակ եմ ծախսում, քան` նախկինում։
Բ. Այո, նախկինում մեկ օրվա ընթացքում ավելի շատ գործ էի հասցնում անել։
Գ. Ոչ, ընդհակառակը, ես ավելի արդյունավետ եմ սկսել աշխատել։

13. Արդյոք ավելի հաճա՞խ եք սկսել հիվանդանալ կամ տառապել ալերգիայով։

Ա. Չեմ կարող հստակ ասել, ես միշտ սեզոնին մեկ-երկու անգամ հիվանդանում եմ։
Բ. Այո։ Ինձ թվում է, ես ավելի հաճախ եմ հիվանդանում, քան` առաջ։
Գ. Ոչ, ես հազվադեպ եմ հիվանդանում։

14. Սպորտով զբաղվու՞մ եք։

Ա. Այո, սակայն` ոչ կանոնավոր, երբ ազատ ժամանակ կա և ֆիզիկապես ի վիճակի եմ։
Բ. Ոչ, սպորտին ժամանակ չկա, նույնիսկ այլ գործերս չեմ հասցնում։
Գ. Այո, ես կանոնավոր ֆիթնես-ակումբ եմ հաճախում։

15. Սնուցման ո՞ր ռեժիմին եք հետևում։

Ա. Օրական երեք անգամ կուշտ ուտում եմ, քաղցրից չեմ հրաժարվում։
Բ. Հաճախ ախորժակ չեմ ունենում, այդ պատճառով կանոնավոր չեմ սնվում, այլ` երբ ցանկանում եմ։
Գ. Ավելի շատ մրգեր և բանջարեղեն եմ ուտում, քաղցրը և հացամթերքը չեմ չարաշահում։

Թեստի արդյունքներն իմանալու համար հաշվեք Ձեր պատասխանների քանակն` ըստ «Ա», «Բ» և «Գ» տառերի։

Եթե Ձեզ մոտ գերակշռում են «Ա» տառով պատասխանները, ապա Դուք հազիվ թե տառապում եք քրոնիկ հոգնածության համախտանիշով։ Դուք ձգտում եք քիչ թե շատ առողջ կենսակերպ վարել, որքանով որ ճիշտ եք համարում, սակայն երբեմն սիրում եք Ձեզ երես տալ որոշ քաղցրավենիքով։ Դեռ վաղ է անհանգստանալ, սակայն ուշադիր հետևեք Ձեր սնուցման ռեժիմին և շատ ժամանակ տրամադրեք սպորտին։ Մաքուր օդին զբոսանքները նույնպես օգտակար կլինեն։

Եթե Ձեր պատասխանների մեջ գերակշռում է «Բ» տառը, ապա Դուք ճիշտ այն ուղու վրա եք, որը Ձեզ դեպի քրոնիկ հոգնածության համախտանիշ է տանում։ Թեև, Դուք, հավանաբար, արդեն տառապում եք այդ համախտանիշով և գտնվում եք քրոնիկ դեպրեսիայի մեջ։ Հիմա Դուք կասեք, որ չափազանց հոգնած եք, որպեսզի ինչ-որ բան անեք դրա համար, սակայն խնդիրն այն է, որ սովորական հանգիստն արդեն Ձեզ չի օգնի։ Պետք է փոխել առօրյա գործերի ընթացքը։ Գոնե սկսեք սնուցման ռեժիմից։ Ձեր սննդակարգի մեջ ավելի շատ մրգեր և բանջարեղեն ավելացրեք, կանոնավոր սնվեք, իսկ եթե չեք ցանկանում, ապա դուրս եկեք զբոսանքի։ Նաև անպայման դիմեք հոգեթերապևտին։

Եթե Ձեր ամենահաճախ հանդիպող պատասխանը «Գ»-ն էր, ապա Ձեզ կարելի է շնորհավորել. քրոնիկ հոգնածության համախտանիշը մոտ ապագայում Ձեզ կշրջանցի, սակայն չարժե թուլանալ։ Ինքնաքննադատության և հնարավոր է որոշ վնասակար սովորություններից հրաժարվելու, ինչպես նաև ակտիվ հանգստի մասին մտածելու ճիշտ ժամանակն է։

Оставьте комментарий