Այս բնական միջոցը վերացնում է ստամոքսի, աղիների և լյարդի հիվանդությունները

Սրոհունդից պատրաստվող դեղամիջոցներն օգտագործվում են աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, սուր և քրոնիկ կոլիտների, լյարդի հիվանդությունների, լեղուղիների հիվանդությունների, գլխացավերի, անքնության ու ստամոքսում ծանրության զգացողության դեպքում։

Այս դեղամիջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վեց ունիվերսալ բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ բուժել ստոմքսի, աղիների ու լյարդի հիվանդություններն ու մեղմել տհաճ զգացողությունները։

1-ին բաղադրատոմսը. 1 ճաշի գդալ մանրացրած սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 10 րոպե, այնուհետև խմել օրական 4 անգամ ½ բաժակ ուտելուց երկու ժամ հետո։

2-րդ բաղադրատոմսը. 3 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել երկու ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ երկուական ճաշի գդալ։

Այս դեղամիջոցը կիրառվում է խոլեցիստիտի, գիշերային անմիզապահության, շաքարային դիաբետի, ինչպես նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում։

3 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել երկու ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ երկուական ճաշի գդալ։ Այս դեղամիջոցը կիրառվում է խոլեցիստիտի, գիշերային անմիզապահության, շաքարային դիաբետի, ինչպես նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում։

3-րդ բաղադրատոմսը. 20 գրամ սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 10 րոպե, այնուհետև քամել։ Ստացված թուրմը խմել օրական 3 անգամ ¼ բաժակ ուտելուց կես ժամ առաջ։

4-րդ բաղադրատոմսը. 10 գրամ սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև քամել։ Ստացված թուրմը խմել օրական 3 անգամ մեկական ճաշի գդալ։ Այս դեղամիջոցը կիրառվում է ստամոքսի, աղիների ու լեղուղիների հիվանդությունների, ինչպես նաև թութքի դեպքում։

 

Оставьте комментарий