Սիբեխ…ծանոթացեք, աճում է Հայաստանում. շատ օգտակար է

Սիբեխ (լատ.՝ Falcaria), սվեղ, սագի տոտիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 5-6) տեսակ։Հայաստանում՝ 2 տեսակ՝
Սիբեխ սովորական (F. vulgaris)
Ս. սիբեխանման (F. falcarioides)։
Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց, չոր լանջերին, անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտում ցանքերը։

Երկրորդը հանդիպում է միայն Արարատ քաղաքի (Արարատի մարզ) շրջակայքում և Մեծամոր գետի ափերին (Արմավիրի մարզ)։ Աճում է խոնավ մարգագետիններում, աղի ճահճուտներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։Վերջինս երկամյա, մերկ խոտաբույս է։ Արմատը հաստ է, իլիկաձև, ցողունը՝ 40-60 սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված։

Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, թխականաչ, բարձրությունը՝ 20-60 սմ։ Տերևները թխակապտավուն են, կաշեկերպ, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև, հատված խոշոր գծային նշտարաձև մասերի, վերինները՝ փոքր, կազմված ոչ մեծ ծոցից և 3 կամ ավելի մասերի հատված փոքր թիթեղից։ Ծաղկաբույլը հովանոց է։

Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ։ Ծաղիկները սպիտակ են, պտուղը երկարավուն է՝ կողքերից սեղմված։ Պտուղը մանր, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն երանգով սերմ է։Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ (թարմ և թթու դրած վիճակում)։ Նյութը վրցված է Վիքիպեդիայից։

Оставьте комментарий