Օգտակար է շագանակագ..։ Այս բույսն օգնում է մաքրել արյունը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը..եղձինԵղինջ՝ այգու կանաչ ոսկին․ որո՞նք են բույսի օգտակար ու բուժիչ հատկությունները

Եղինջ՝ այգու կանաչ ոսկին․ որո՞նք են բույսի օգտակար ու բուժիչ հատկությունները
Բույս, որը հարուստ է A, B, C, E վիտամիններով, հանքանյութերով, այդ թվում՝ մագնիումով, ցինկով, երկաթով, կալցիումով։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում, օգնում է ամրացնել իմունային համակարգը։

Կանխարգելում է վարակների առաջացումը։ Ամեն օր եղինջով թեյի օգտագործումը կօգնի մաքրել օրգանիզմը, կանխարգելել երիկամներում քարերի առաջացումը։

Վերականգնում է մաշկը։ Եղինջը սովորաբար օգտագործվում է մաշկի վերին շերտի մաքրման համար, օգնում կանխարգելել ալերգիան, բշտիկների առաջացումը։ Եղինջի թուրմն օրվա ընթացքում 3 անգամ քսեք դեմքին կամ պարբերաբար դրանով լվացեք մաշկը։

Օգնում է մաքրել արյունը։ Այս բույսն օգնում է մաքրել արյունը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։

Օգտակար է շագանակագեղձին։ Օգնում է պայքարել այտուցների դեմ։

Եղինջն օգտակար է նաև մազերին։ Այն սնուցում է գլխամաշկը, պաշտպանում թեփի առաջացումից, կանխարգելում մազաթափությունը։

Оставьте комментарий