Բոլորս էլ երբեմն ստամոքսի ցավեր ենք ունենում, սակայն քչերը գիտեն, որ այս դեպքում չպետք է ցավազրկողներ ընդունել

Բոլորս էլ երբեմն ստամոքսի ցավեր ենք ունենում, սակայն քչերը գիտեն, որ այս դեպքում չպետք է ցավազրկողներ ընդունել։

👩🏻‍⚕️Ցանկացած ցավ, որտեղ էլ որ հայտնվի, պահանջում է ուշադրություն և բժշկի խորհրդատվություն։

😖 🚫Բժիշկները կտրականապես խորհուրդ չեն տալիս մասնագետի մոտ հետազոտվելուց առաջ ցավազրկողներ ընդունել, քանի որ ցավը կարող է լինել սուր բորբոքային պրոցեսների դրսևորում, իսկ ցավային համախտանիշի նվազեցումը կամ դադարեցումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների՝ ժամանակի կորստի պատճառով։

🩺 Ախտորոշման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում ախտորոշել և հաղթահարել խնդիրը՝ չվնասելով ձեր առողջությանը։

👉 Հազվադեպ չէ, որ որովայնի ցավը սրտամկանի իշեմիայի, այսինքն՝ սրտամկանի ինֆարկտի դրսեւորում է։

🙅🏻‍♀️Նույնիսկ եթե չկան այլ ախտանիշներ՝ փսխում, ջերմություն և աղիների ֆունկցիայի խանգարում, այս իրավիճակում ինքնաբուժումը վտանգավոր է: Եթե ունեք որովայնի ցավեր, պետք է անհապաղ դիմել մասնագետի❗️

Оставьте комментарий