Ամրացրեք մազարմատներն ու ազատվեք մազաթափությունից…բաղադրատոմսեր

Փարթամ ու առողջ վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա, ինչի հետևանքով դրանք վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը։ Սա կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ վերականգնել վարսերը։

Նման տհաճ խնդիրներից ազատվելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, իսկ երբեմն էլ անգամ դիմում են դեղորայքի օգնությանը, սակայն նման միջոցները պարունակում են մի շարք քիմիական վնասակար տարրեր, ինչի հետևանքով ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են անգամ էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ շատ հաճախ մասնագետները հորդորում են խնդրի լուծմանն այլ կերպ մոտենալ և ապահովել մազերի ճիշտ սնուցումը ոչ թե արտաքին օգտագործման միջոցների օգնությամբ, այլ սննդակարգը որոշակի մթերքով հագեցնելով։

Գերմանացի մասնագետները ներկայացրել են ամենաօգտակար ու արդյունավետ սննդամթերքի տեսակները մազաթափությունից ազատվելու, ինչպես նաև մազարմատները սնուցելու և ամրապնդելու համար։ Նրանց խոսքով՝ ստորև ներկայացված սննդամթերքի տեսակներն ամենօրյա սննդակարգում ներառելը թույլ կտա շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել մազերն ու դարձնել դրանք առողջ, փայլուն, փարթամ ու ամուր։

Հավկիթ

հավկիթը հարուստ է մեծ քանակությամբ սպիտակուցով, որը խթանում է կոլագենի արտադրությունը, իսկ այս տարրը շատ կարևոր դեր է խաղում մազերի պաշտպանիչ շերտի ամրապնդման հարցում։ Մասնագետների խոսքով՝ տարիքի հետ օրգանիզմն ավելի ու ավելի քիչ կոլագեն է արտադրում, ինչի հետևանքով մազերը դառնում են շատ ավելի փխրուն ու հեշտ են վնասվում։ Այնուամենայնիվ հավկիթի գործածությունը կօգնի հեշտությամբ ազատվել այս խնդրից և խուսափել դրա կրկնությունից։

Կտավատի սերմեր

Այս սերմերն օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր են և արդյունավետ կերպով սնուցում են վարսերը՝ դարձնելով դրանք ավելի կայուն անբարենպաստ գործոնների ազդեցության նկատմամբ։ Օրական ընդամենը մեկ ճաշի գդալ կտավատի սերմ օգտագործելը կօգնի հարստացնել օրգանիզմը մեծ քանակությամբ վիտամին В1-ով, մագնեզիումով, ֆոսֆորով ու սելենով, որոնք շատ կարևոր տարրեր են երիտասարդության պահպանման համար։

Դդմի սերմեր

Դդմի սերմերը հարուստ են մեծ քանակությամբ սպիտակուցներով, ցինկով, ֆոսֆորով, մագնեզիումով, մանգանով ու պղնձով։ Նման օգտակար բաղադրիչների առկայության շնորհիվ օրական մեկ ճաշ գդալ դդմի սերմ ուտելը բավական կլինի բջիջների թարմացման գործընթացն ակտիվացնելու և իմունային համակարգն ամրապնդելու համար, ինչը ևս շատ կարևոր նշանակություն ունի առողջ ու փարփամ մազեր ունանալու համար։

Թուզ

Այս համեղ մթերքը երկաթի, կալիումի, մագնեզիումի, ինչպես նաև А ու Е վիտամինների հիանալի աղբյուր է, իսկ այս տարրերը բոլորն էլ շատ կարևոր են մազերի համար և նպաստում են մազարմատների ամրապնդմանը։ Օրական ընդամենը երկու հատ թուզ ուտելու սովորությունը կարող է շատ օգտակար լինել օրգանիզմի համար և ազատել այնպիսի տհաճ խնդրից, ինչպիսին է մազաթափությունը։

Հատապտուղներ

Օրական մի բուռ հատապտուղ ուտելը կարող է շատ առողջարար սովորություն դառնալ, քանի որ հատապտուղները համարվում են մազաթափության դեմ պայքարի լավագուն բնական դեղամիջոցներից մեկը։ Դրանք օգնում են ստանալ մեծ քանակությամբ վիտամին С, որը խթանում է գլամաշկի արյան շրջանառությունը, հագեցնում է անհրաժեշտ հակաօքսիդանտներով ու բարելավում է մազարմատների վիճակը։

Կանաչ տերևավոր բանջարեղեն

Սպանախը, կաղամբը և առհասարակ կանաչ տերևավոր բանջարեղենը խթանում է կերատինի արտադրությունը, իսկ այս սպիտակուցն ամրապնդում է մազարմատներն ու շատ կարևոր «շինանյութ» է համարվու մազերի համար։

Ավոկադո

Այս յուրահատուկ ու շատ օգտակար միրգը հարուստ է վիտամին Е-ով, ինչի շնորհիվ բարելավում է արյան շրջանառությունը և հագեցնում է գլխամաշկը թթվածնով, իսկ սա շատ կարևոր է առողջ ու ամուր վարսեր ունենալու համար։

Սոյա

Սոյան պարունակում է դիհիդրոտեստոստերոն հորմոն, որի դեֆիցիտը կարող է դառնալ մազաթափության պատճառ։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է նաև մի շարք այլ օգտակար նյութերով, այդ թվում՝ երկաթով, օմեգա-3 ճարպաթթուներով, մագնեզիումով ու վիտամին В2-ով։ Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական 75 գրամ սոյա օգտագործել, ինչը բավական կլինի մազերն ամրապնդելու և մազաթափության դեմ պայքարելու համար։

Ջրիմուռներ

Ջրիմուռները հարուստ են մի շարք սննդարար նյութերով, այդ թվում՝ երկաթով ու L-լիզին ամինաթթվով, որոնք անմիջականորեն ազդում են մազերի աճի վրա։ Երկաթը շատ կարևոր նշանակություն ունի էրիթրոցիտների արտադրության համար, իսկ L-լիզինն ապահովում է երկաթի լավ յուրացումը։ Այս տարրը հարկավոր է արյան ակտիվ շրջանառության համար, որից էլ կախված է գլխամաշկի վիճակն ու մազարմատների սնուցումը սննդարար նյութերով ու թթվածնով։ Առողջ ու փարթամ վարսեր ունենալու համար հարկավոր է օրական 10 գրամ ջրիմուռ ուտել։

Նյութի աղբյուրը՝ Fit for Fun

Оставьте комментарий