Սմբուկը նիհարեցնում է…ահա ամբողջ գաղտնիքը…երբ իմանաք իրականությունը՝ ամեն օր սմբուկ կուտեք

Ընդհանուր առմամբ սմբուկի կիրառումը սննդի մեջ դրական ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա ու օգնում է շատ հիվանդությունների կանխարգելման հարցում։ Միաժամանակ չի կարելի ասել, որ պտուղը հարուստ է վիտամիններով․ այն ասկորբինաթթու ու В խմբի վիտամիններ է պարունակում, սակայն քիչ քանակությամբ։

Օգտակար է գեղեցիկ կազմվածք ունենալու համար

Սննդաբանների կարծիքով՝ սմբուկը դասվում է գեղեցիկ կազմվածք ապահովող լավագույն մթերքների շարքում։ Այս պտղի հարյուր գրամը ընդամենը 30 կկալ է պարունակում, միաժամանակ այն հարուստ է բջջանյութով, որը կարող է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։ Իսկ պեկտինի բարձր քանակությունը նպաստում է աղիների լիարժեք աշխատանքին։

Կարգավորում է սրտի աշխատանքը

Սմբուկը նպաստում է  օրգանիզմից խոլեստերինի վնասակար ավելցուկը հեռացմանը, հենց այդ պատճառով սննդաբանները խորհուրդ են տալիս սմբուկ շատ օգտագործել հատկապես  սրտանոթային հիվանդությունների հակում ունեցող մարդկանց։

Միաժամանակ սմբուկի միջուկում եղած կալիումը նպաստում է նյութափոխանակությանն ու խթանում  սրտի աշխատանքը։

Շատ օգտակար է շաքարային դիաբետ ունեցողների համար, քանի որ դրա կիրառումը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի խտությունը։

Օգտակար է վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի համար

Հայտնի է, որ վահանաձև գեղձը կենսական կարևորություն ունեցող օրգան է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի՝  նյարդային համակարգի, նյութափոխանակության, բջիջների ու հյուսվածքների աճի վրա։ Յոդն իր հերթին մարդու օրգանիզմի ամենապահանջված միկրոտարրերից է, քանի որ այն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի համար։

Դանդաղեցնում է ծերացումը

Սմբուկի բաղադրության մեջ եղած հակաօքսիդանտները ճնշում են ժամանակից շուտ ծերություն առաջացնող ազատ ռադիկալների ազդեցությունը։ Հակաօքսիդանտների շնորհիվ նվազում է նաև ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման ռիսկը։ Իսկ պղնձի պարունակությունը բարենպաստ ազդեցություն ունի արյան բաղադրության ու դեմքի մաշկի որակի լավացման վրա։

Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը

Սմբուկը բարերար ազդեցություն ունի նաև նյարդային համակարգի վրա, օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ, նվազեցնում է Ալցհայմերի ու Պարկինսոնի հիվանդությունների զարգացումը։

Բացի այդ, շատ օգտակար է տարեցների համար, որոնք տառապում են հոդերի տարատեսակ հիվանդություններով, քանի որ նպաստում է ոսկրային ու կռճիկային հյուսվածքների բջիջների վերականգնմանը։

Ազատում է վատ սովորությունից

Այս պտուղն օգնում է հաղթահարել կախվածությունը նիկոտինից։ Նիկոտինաթթվի բարձր պարունակության շնորհիվ սմբուկով պատրաստված ուտեստները նվազեցնում են ծխելու ցանկությունն ու օգնում հրաժարվել վատ սովորությունից։

Оставьте комментарий