Կա բուժման երկու տարբերակ…Ինչպե՞ս շտկել վերջույթների տարբերվող երկարության խնդիրը․ վնասվածքաբան

aysor.am-ը գրում է. Մանկական վնասվածքաբան Արա Այվազյանը նշում է, որ վերջույթների երկարությունների տարբերությունը հիմնականում բնածին խնդիր է:

Կա բուժման երկու տարբերակ՝

երկարացնել կարճ վերջույթը

կանգնեցնել երկար վերջույթի աճը:

Առաջին դեպքում պահանջվում է  արտաքին ֆիքսացիայի ապարատի տեղադրում: Օրեկան երկարում է մեկ միլիմետրով: Եթե, ենթադրենք, վերջույթը պետք է երկարացնել 3 սմ-ով, ապա ապարատը երեսուն օր պետք է ֆիքսված մնա:  4-5 ամիս էլ պետք է, որ ոսկորը կպնի ու հաստատվի: Արդյունքում՝ վերջույթի երկարացման համար միջինում կես տարի է պետք:

Երկրորդ տարբերակը՝ արգելափակել երկար վերջույթի աճը: Սա կարելի է անել, քանի դեռ երեխան փոքր է և աճման զոնան բաց է: Փոքրիկ, քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն է, տեղադրվում է երեք-չորս սմ երկարությամբ երկու թիթեղիկ, ոչինչ չի երևում և գրեթե հետք չի մնում: Երեխան մեծանում է, և կարճ վերջույթը հավասարվում է մյուսին, որի աճը կանգնեցված է:

Оставьте комментарий