Այս ծաղիկի անունը Կղմուխ է…Որպես հազը հանգստացնող միջոց, կղմուխի մասին նշել է Հիպոկրատը…ներկայացնում ենք բաղադրատոմսը

Խոտաբույսեր աճեցնող, ուսումնասիրող, բնության սիրահար Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի օր առաջ դաշտից քաղեցի այս ծաղիկը որի անունն է` Կղմուխ_Девясил
Անվանվում է նաև `ձվախոտ, վայրի արևածաղիկ, ախրիճանակ, արտի ծաղիկ, կղմուխ հալենա, ճանակ ։

🌿Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են դեղաբույսի արմատն ու կոճղարմատը, որոնք հանում են ուշ աշնանը, մաքրում են հողից, լվանում սառը ջրով, վերածում 3-5 սմ կտորների, չորացնում ստվերում՝ միջանցուկ քամու տակ։ Պատրաստի հումքը պահում են թղթով փաթաթած, փակ տուփի մեջ։

🌿Դեռևս հնագույն ժամանակներից այն հատուկ աճեցվում էր իր բուժիչ հատկությունների համար, և այժմ դժվար է տարբերակել՝ այն աճում է վայրի բնության մեջ, թե նախկին մշակույթի մնացորդ է։

🌿Որպես հազը հանգստացնող միջոց, կղմուխի մասին նշել է Հիպոկրատը։ Ավիցեննան դեղաբույսի հյութը մեղրով օգտագործել է որպես խուխամուղ և հակաասթմատիկ միջոց։

Նյութին մանրամասն ծանոթանելու համար կարդացեք այստեղ՝ 

Оставьте комментарий