Կարո՞ղ են վահանաձև գեղձի հանգույցները վերածվել քաղցկեղի. լսեք բժշկին

Ողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տարեց տարի աճում է վահանաձև գեղձի հիվանդությունների թիվը:

Վահանաձև գեղձը արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության տարբեր կարևորագույն օղակները: Մասնավորապես վահանաձև գեղձն իր հորմոնների միջոցով մասնակցում է սիրտ-անոթային համակարգի գործունեությանը, մարմնի ջերմաստիճանի և զանգվածի կարգավորմանը:

Վահանաձև գեղձի հորմոնների շեղումը (անբավարարություն կամ գերարտադրություն) կարող է տարբեր ախտանիշների ձևով դրսևորվել՝ հոգնածություն, անքնություն, մազաթափություն, քրոնիկ փորկապություն, քաշի ավելացում, ցրտի նկատմամբ զգայունության բարձրացում:

Սրանք և մի շարք այլ գանգատներ հիվանդների կողմից բժշկին դիմելու առաջին պատճառներն են:

 

Оставьте комментарий