Օստեոպարոզը՝ բարձր տարիքային խմբի մարդկանց մոտ. մանրամասնում է օրթոպեդ-վնասվածքաբանը

aysor.am-ը գրում է. Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանը անդրադարձել է բարձր տարիքային խմբի՝ 70-ից ավելի տարեկանների շրջանում հատկապես կանանց մոտ տարածված օստեոպարոզ հիվանդությանը: Այն ոսկրերի հիվանդություն է, որի ժամանակ մեծանում է անսպասելի կոտրվածքի վտանգը:

Բժշկի խոսքով, ազդոսկրի պրոքսիմալ հատվածում հաճախ հանդիպող կոտրվածքների պատճառը ազդոսկրի գլխիկում սնուցման խանգարումն է, որի հետևանքով ոսկրային հյուսվածքը կորցնում է ամրությունը: Այս կոտրվածքները դասվում են ծանր վնասվածքների շարքին: Դրանք ուղեկցվում են միջհյուսվածքային շրջանում արյան կորստով, որի ժամանակ լինում է ցավ, հիվանդը չի կարողանում շարժվել և ունենում է վերջույթի հենման ֆունկցիայի խանգարում:

Այս դեպքում մասնագետները սկզբում ուղեկցող հիվանդություններն են առանձնացնում, ապա ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում իրականացնում են անհրաժեշտ վիրահատություն:

Ազդոսկրի վզիկի հատվածում կոտրվածքը գրեթե երբեք չի սերտաճում և պարտադիր պետք է կատարվի էնդոպրոթեզավորում։

Վիրահատությունից հետո հիվանդը բավականին արագ է կազդուրվում, նույնիսկ վիրահատության հաջորդ օրը հենակների կամ քայլակի օգնությամբ կարողանում է կանգնել և քայլել։

Оставьте комментарий