Ամարանտւ թեյը հեշտ է պատրաստվում և հեշտ է մարսվում օրգանիզմի կողմից…այն շատ օգտակար է… կարդացեք

Ամարանտի թեյը հեշտ է մարսվում և նպաստում է արյունաստեղծման գործընթացի կարգավորմանը, շատ լավ է օգնում անեմիայի ժամանակ, ունի հակաբորբոքային հատկություն, ազդում է որպես բնական հակաբիոտիկ, ինչպես նաև ունի հակահելմինտիկ, հակապարազիտար հատկություն և ամրացնում է իմունային համակարգը։

Ամարանտի առավելությունները երեխաների համար.

Ամարանտը բոլոր բույսերից ամենաքիչ ալերգիկ բույսն է, այն անվտանգ է փոքրիկ երեխաների սննդի մեջ օգտագործելու համար։ Դուք կարող եք ամարանտի թեյը երեխայի սննդակարգ ներմուծել սկսած 7֊8 ամսականից։ Հենց այդպես էլ խորհուրդ է տրվում Եվրամիության սննդի անվտանգության կողմից։

Լինելով վիտամինների և հանքային նյութերի բնական աղբյուր` ամարանտն ունենում է որոշիչ նշանակություն Ձեր երեխայի ընդհանուր զարգացման համար։ Կարևոր վիտամիներից ու հանքային աղերից են կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, կալիումը, ցինկը, A, C, В6, K վիտամինները, ֆոլաթթուն, տիամինը, նիացինը, ռիբոֆլավինը։ Թվարկվածներից յուրաքանչյուրը Ձեր երեխայի աճի և զարգացման համար կարևոր նշանակություն ունի։

Ամարանտւ թեյը հեշտ է պատրաստվում և հեշտ է մարսվում օրգանիզմի կողմից։
Երկաթի մեծ քանակ պարունակելու շնորհիվ ամարանտը նպաստում է հեմոգլոբինի արտադրմանը և անեմիայի նվազեցմանը։ Իսկ ինչպես հայտնի է, հեմոգլոբինը որոշիչ ազդեցություն է ունենում արյան բաղադրության որակի վրա։

Շարունակելի…

Աղբյուրը` www.amarantclub

Оставьте комментарий