Ահա թե ինչպեu պեsք է պաsրաusել ձմերnւկի ամենահամեղ չիրը…պատրաստման եղանակը՝ տեսանյութում

Ձմերուկի կեղևից չիր

Ընտրել մեծ,հաստ կեղևով ձմերուկ ։
Հեռացնել պտղամիսը, և ստանալ նախընտրած հաստության շերտեր։
Կտրատել 4_5 սմ լայնության կտորներ ։

Սոդայաջուր պատրաստել ՝
3_4 լիտր ջրին ավելացնել 1 ճ/գ սոդա,լավ խառնել դնել մի կողմ ։
Հեռացնել կեղևի կանաչ մասը, լցնել սոդայաջրի մեջ և թողնել 4_5 ժամ։

Հանել սոդայաջրից, լավ լվանալ հոսող ջրի տակ և լցնել օշարակի մեջ ։
Օշարակի համար օգտագործել 800_1000 գրամ շաքարավազ 400 մլ ջուր,կես թեյի գդալ լիմոնի աղ ։
Այս քանակի օշարակը նախատեսված է 2_3 կգ զանգվածի համար ։

Օշարակը եփել հինգ րոպե, զանգվածը լցնել մեջը, եփել 5_8 րոպե և թողնել 12 ժամ ։
Ընդհանուր եփել երեք անգամ ։Յուրաքանչյուր անգամ նախապես օշարակը եռացնել 5_10 րոպե, այնուհետև եփել զանգվածը 5_6 րոպե և թողնել օշարակի մեջ 10_12 ժամ։

Չորացնել արևի տակ՝2_3 օր։
Պահել սառցախցիկում, լավ փակվող ամանով ։

Оставьте комментарий