Անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի խորհուրդները՝ Վարիկոզ հիվանդության, անոթային խնդիրների մասին

«Երեք խորհուրդ բժշկից» հաղորդաշարի հյուրն այս անգամ անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանն է, ում հետ զրուցել ենք վարիկոզից։

«Վարիկոզ հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է սկսած ավելի երիտասարդ տարիքում և կանանց շրջանում ավելի շատ է հանդիպում։ Ի հայտ է գալիս հատկապես հղիության և ծննդաբերության շրջանում և կա թյուր կարծիք, որ պատճառը հենց հղիությունն ու ծննդաբերությունն է։

Իհարկե, դա այդպես չէ։ Հիվանդությունը գենետիկական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է և կյանքի ընթացքում ի հայտ է գալիս, երբ կան նպաստավոր պայմաններ։ Կանանց համար այդ նպաստավոր պայմանները հղիությունն ու ծննդաբերությունն են»,-նշել է բժիշկը։

Оставьте комментарий