Բնական ու անվտանգ միջոցներ՝ թևատակերի տհաճ հոտից ու առատ քրտնարտադրությունից ազատվելու համար

Առատ քրտնարտադրությունն ու թևատակերի տհաճ հոտը ոչ մեկին էլ դուր չեն գալիս: Այս խնդրից ազատվելու համար մարդիկ տարբեր միջոցներ են օգտագործում: Օգնության են հասնում ոչ միայն հակաքրտինքային միջոցները, այլ նաև օծանելիքը, հոտազերծիչ միջոցներն ու մի շարք այլ քիմիական տարրերով հարուստ նյութեր: Սակայն առատ քրտնարտադրությունից և տհաճ հոտից ազատվելու համար կարելի է օգտագործել նաև բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն չեն առաջացնում կողմնակի բարդություններ և չեն վնասում:

Կիտրոն

Կիտրոնը կարգավորում է մաշկի рН բալանսը, ինչի շնորհիվ դառնում է շատ արդյունավետ միջոց թևատակերի տհաճ հոտից ազատվելու համար: Պարզապես հարկավոր է մի շերտ կիտրոնը քսել թևատակի մաշկին և թողնել 15 րոպե: Կիտրոնը նաև հիանալի միջոց է կենցաղային տհաճ հոտերից ազատվելու համար:

Սպիրտ

Սպիրտը բնական վարակազերծող միջոց է, որը կօգնի ազատվել նաև թեևատակերի տհաճ հոտից: Սպիրտը կօգնի վերացնել և՛ բակտերիաները, և՛ տհաճ հոտը:

Խնձորի քացախ

Հեղուկացիր շշի մեջ հարկավոր է լցնել մի փոքր ջուր, խնձորի քացախ և մի քիչ կիտրոնի հյութ: Ստացված խառնուրդն անհրաժեշտ է օգտագործել օրվա առաջին կեսին: Անհրաժեշտության դեպքում կարելի է օրվա ընթացքում կրկին այն օգտագործել: Այս խառնուրդը կվերացնի մաշկի վրայի բակտերիաներն ու տհաճ հոտը:

Բնական օճառ

Տհաճ հոտից կարելի է ազատվել նաև ամբողջ մարմինը (հատկապես՝ թևատակերը) բնական օճառով լվանալով: Կարելի է գնել այծի կաթով բնական օճառ կամ պատրաստել այն ինքնուրույն

Կերակրի սոդա

Շատերն օգտագործում են կերակրի սոդան սառնարանի տհաճ հոտից և կենցաղային այլ հոտերից ազատվելու համար, սակայն այն շատ արդյունավետ է նաև թևատակերի հոտից ազատվելու համար: Կարելի է պատրաստել կերակրի սոդայի և եգիպտացերենի օսլայի խառնուրդ, որի շնորհիվ մաշկը կլինի մաքուր, չոր ու թարմ:

Տալկ

Բնական տալկը թույլ չի տա, որ բակտերիաները կլանեն խոնավությունը, ինչի շնորհիվ չի առաջանա տհաճ հոտ: Բնական օճառով լվացվելուց հետո հարկավոր է չորացնել մաշկն ու մի փոքր տալկ քսել: Օրվա ընթացքում հարկավոր է կրկին տալկ քսել՝ բակտերիաների բազմացումը կանխելու համար:

Թեյի ծառի յուղ

Այս յուղն օգնում է լուծել բազմաթիվ մաշկային խնդիրներ: Այն նաև ազատում է տհաճ հոտից: Բացի այդ, այն օժտված է հակաբակտերիալ ու հակասնկային հատկություններով: Կարելի է պատրաստել մի քանի կաթիլ թեյի ծառի յուղի և վարդի ջրի խառնուրդ, լցնել հեղուկացիր շշի մեջ և օգտագործել այն՝ տհաճ հոտից վայկենաբար ազատվելու համար:

Ջրածնի պերօքսիդ

Այս նյութը նույնպես կազատի տհաճ հոտից: Պարզապես հարկավոր է խառնել այն ջրին կամ բնական վարդի ջրին և օգտագործել որպես բնական հոտազերծիչ միջոց:

Պաղլեղներ (շիբեր)

Շիբերը հիանալի բնական հոտազերծիչ միջոց են: Պարզապես հարկավոր է թրջել դրանց մի կտորը և քսել թևատակերին:

Оставьте комментарий