Եթե սիրում եք տնական, անուշաբույր, համեղ ու հեշտ բուլկի, պահպանեք այս 2 բաղադրատոմսերը

Այսպիսի արագ բաղադրատոմսերով բուլկի պատրաստելու համար ժամանակ կարող են գտնել նույնիսկ ամենազբաղված կանայք: Պահպանեք 2 լավագույն բաղադրատոմսերը:

Կաթով բուլկի. անհրաժեշտ բաղադրիչներ.

2բժ ալյուր
2/3բժ կաթ
1/3բժ բուսայուղ
3թ.գ. փխրեցուցիչ
1/2թ.գ. աղ
Պատրաստման եղանակ.

Նախապես միացնել ջեռոցը՝ 220 ջերմաստիճանի ներքո:

Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը, նաև աղը: Եթե քաղցր բուլկի եք ուզում, շաքարավազ ավելացրեք, իսկ ոչ քաղցր թվածքի համար՝ կանաչի, օրեգանո, ռեհան:

Միացնել չոր խառնուրդը հեղուկ բաղադրիչներից պատրաստված խառնուրդի հետ:

Խմորից գնդիկ պատրաստել և գրտնակել՝ 3-4սմ հաստությամբ շերտ ստանալով: Բաժակով կամ ֆորմայով կլորակներ կտրել, դեղնուց քսել, թխել 20 րոպե՝ արդեն տաքացրած ջեռոցում:

Մածունով և կարագով բուլկի. անհրաժեշտ բաղադրիչներ

400գ ալյուր
100գ շաքարավազ
250մլ մածուն
175գ կարագ
3/4թ.գ. աղ
1/2թ.գ. փխրեցուցիչ
1/2թ.գ. սոդա
Պատրաստման եղանակ.

Միացնել ջեռոցը՝ մինչ 220 ջերմաստիճանի:

Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի, աղի, սոդայի հետ:

Ավելացնել փափկած կարագը և պատառաքաղով խառնել այնքան, որ փշուր ստացվի:

Լցնել մածունը, խառնել:

Խմորը բաժանել 2 մասի, գնդիկի ձև տալ, գրտնակել: Բաժակով 6 կլորակ կտրել կամ բաժանել 6 եռանկյունների: Նույնն անել խմորի մյուս կեսի հետ:

Բուլկիները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել 12 րոպե:

Ցանկության դեպքում կարող եք նախքան թխելը բուլկիների վրա շաքարավազ կամ խորիզ ցանել:

Բարի ախորժակ:

Оставьте комментарий