Իմ ծանոթ բժիշկի խորհրդով արդեն մի քանի ամիս է խմում եմ սա. շաքարս կարգավորվել է,ճնշումս իջել.մի քանի դեղի փոխարեն միայն սա եմ խմում

Բնաբուժությունը բազում մեթոդներ ունի հիպերտոնիայի՝ արյան բարձր ճնշման բուժման համար, որոնցից մի շարք տարբերակներ առանձնանում են հյութաբուժությամբ:

Օրինակ, հապալասի հյութին ավելացնել շաքարավազ (1:1)։ Ընդունել օրը երեք անգամ 1-ական ճաշի գդալ՝ ուտելուց հետո, կամ 10 բաժին գազարի հյութին խառնել 3-ական բաժին վարունգի եւ բազուկի հյութ։ Օրական խմել նվազագույնը 1 լիտր։ Այս խառնուրդը պարունակումլիում, կալցիու է կամ, նատրիում, ֆոսֆոր, քլոր եւ բազմաթիվ կարեւորագույն միկրոտարրեր։

Ճնշումը կկարգավորվի, եթե օրական 3-4 անգամ խմեք 0,5 բաժակ գազարի, բազուկի, խնձորի, կաղամբի, կարտոֆիլի հյութերի խառնուրդ։ Բազուկի հյութը պետք է 1 ժամ պահել սառնարանում, այնուհետեւ խառնել մյուս հյութերին։ Բժշկի հետ խորհրդակցելով՝ կարող եք ձեր օրգանիզմի առանձնահատկությանը համապատասխան ընտրել առաջարկվող տարբերակներից որեւէ մեկը.

1. Օրը երեք անգամ խմել 100 գրամ թարմ կաղամբի հյութ։

2. 200-ական մլ գազարի եւ բազուկի հյութերին ավելացնել 100 գրամ հապալասի հյութ, 200 գրամ մեղր, 100 մլ սպիրտ։ Լավ խառնել ու մութ տեղում 3 օր թրմել։ Ընդունել օրը երեք անգամ՝ 1-ական ճաշի գդալ։

3. 2 բաժակ բազուկի հյութին ավելացնել 1,5 բաժակ հապալասի հյութ, 1 կիտրոնի հյութ, 200 գրամ մեղր, 1 բաժակ օղի։ Ընդունել օրը երեք անգամ 1-ական ճաշի գդալ՝ ուտելուց մեկ ժամ առաջ։

. 1 բաժակ բազուկի հյութին ավելացնել 1 բաժակ մեղր։ Ընդունել օրը երեք անգամ 1-ական ճաշի գդալ՝ ուտելուց առաջ։ Բուժման կուրսը 3 ամիս է։

5. 1 բաժակ գազարի կամ բողկի հյութին ավելացնել 1 բաժակ մեղր։ Ընդունել օրը երեք անգամ 1-ական ճաշի գդալ՝ ուտելուց առաջ։ Բուժման կուրսը 2-3 ամիս է։

6. Խաղողի հյութն իջեցնում է արյան բարձր ճնշումը։ Բուժման կուրսը 50 օր է։ Բուժման առաջին շաբաթվա ընթացքում ճնշումը կիջնի, իսկ կուրսն ավարտելուց հետո հնարավոր է, որ հիվանդը լիովին ապաքինվի։ Հարկավոր է օրը երկու անգամ՝ ուտելուց 1 ժամ առաջ, խմել խաղողի թարմ հյութ։

Հյութի քանակն աստիճանաբար պետք է ավելացնել հետեւյալ գրաֆիկով՝ առաջին, երկրորդ, երրորդ օրերին խմել 50-ական, չորրորդնգերորդ, վեցերորդ օրերին՝ 100-ական, յոթերորդ, ութերորդ, իններորդ օրերին՝ 150-ական, տասներորդ, տասնմեկերորդ , հիօրերին՝ 200-ական, տասներկուերորդ օրը՝ 250-ական գրամ հյութ։ Հաջորդ տասներեք օրերի ընթացքում խմել օրը 250-ական գրամ։

Մյուս քսանհինգ օրերին հյութը խմել վերը նշված գրաֆիկի հակառակ հերթականությամբ՝ աստիճանաբար նվազեցնելով հյութի քանակը։ Այս բուժումը հակացուցված է մշտապես բարձր ճնշում ունեցողներին եւ այն մարդկանց, ովքեր տառապում են ճարպակալմամբ, շաքարային դիաբետով, երիկամային անբավարարությամբ, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություններով։

 

Оставьте комментарий