Այս բույսը խորհուրդ է տրվում քնի խանգարումների, որովայնում ջղաձգումների, խոցերի, թոքերի հիվանդությունների դեպքում

Եղինջը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, լավագույնս մաքրում է մաշկը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն դրական ազդեցություն է ունենում ենթաստամոքսային գեղձի առողջության վրա, օգնում իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Եղինջն օգտակար է միզասեռական համակարգին, խթանում է աղիների աշխատանքը: Օգնում է երիտասարդացնել մաշկը, ազատվել բշտիկներից:

Այս բույսը խորհուրդ է տրվում քնի խանգարումների, որովայնում ջղաձգումների, խոցերի, թոքերի հիվանդությունների դեպքում: Պայքարում է բակտերիալ վարակների դեմ, միզամուղ հատկություն ունի:

Եթե հոգնածություն, ապատիա եք զգում, ամենայն հավանականությամբ օրգանիզմը երկաթի կարիք ունի: Եղինջը մեծ քանակով երկաթ է պարունակում, խորհուրդ է տրվում անեմիայով տառապողներին:

Թարմ եղինջի կամ եղինջի թեյի պարբերական օգտագործման դեպքում դրական արդյունքը կարող եք նկատել կարճ ժամանակ անց:

  • Կլանավա ինքնազգացողությունը, ձեզ էներգիայով լի կզգաք:
  • Բացի երկաթից՝ եղինջը հարուստ է նաև կալցիումով, կալիումով, ֆոսֆորով, A, C վիտամիններով, ֆլավոնոիդներով:
  • Եղինջն օգտագործվում է նաև մազաթափության դեմ, մազերին փայլ հաղորդելու նպատակով:

Ինչպես պատրաստել եղինջով թեյ

  • Օգտագործեք թարմ կամ չորացրած եղինջ:
  • 1 ճաշի գդալ տերևներին ավելացրեք 600 մլ ջուր:
  • Դրեք կրակին, եռացրեք, անջատեք:
  • Թողեք 30 րոպե:
  • Օրվա ընթացքում խմեք 200 մլ՝ ուտելուց 15 րոպե առաջ՝ օրվա ընթացքում երեք անգամ:

Оставьте комментарий