Ո՞ր դեպքում է հնարավոր բուժել քաղցկեղը…Պավել Պավլովը պատասխանել է քաղցկեղի մասին հաճախ տրվող հարցերին

«Աղքատների քաղցկեղ», «հարուստների քաղցկեղ», «վիրավորված մարդու հիվանդություն»: Ահա այսպես են հաճախ կոչում 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից մեկը՝ քաղցկեղը: Ամբողջ աշխարհում ամեն երրորդ մարդ հիվանդանում է քաղցկեղով: Ռուս հայտնի բժիշկ, օնկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Պավել Պավլովը խոսել է քաղցկեղի մասին և պատասխանել մարդկանց հետաքրքրող հարցերին:

Հարցին, թե ինչո՞ւ է առաջանում քաղցկեղը, Պավել Բորիսովիչը պատասխանել է՝

«Ես մնում եմ այն մտքին, որ քաղցկեղն ինքնաոչնչացման մեխանիզմ է: Բնությունը նման մեխանիզմներ շատ է ստեղծել՝ աթերոսկլերոզ, շաքարախտ և շատ այլ հիվանդություններ: Նման մեխանիզմի զարգացող նպատակն այն է, որ այն թույլ է տալիս իրագործել սերնդափոխություն ու ներքին մրցակցություն: Բնությունը հետաքրքրված է այն անձանցով, ովքեր գտնվում են վերարտադրողական փուլում, և երբ այդ տարիքն ավարտվում է (մարդու համար դա 30-40 տարեկանն է), միանում է ժամացույցը, որը սկիզբ է դնում գենետիկ ոչնչացման մեխանիզմին: Այդ իսկ պատճառով քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը շատանում է 40 տարեկանից հետո»:

– Արդյո՞ք գիտությունը հանգել է կոնկրետ եզրակացության, թե որտեղից է առաջանում քաղցկեղը:

– Գիտությունը չի կարող մեկ ընդհանուր կարծիք արտահայտել, այլապես դա կլինի ոչ թե գիտություն, այլ՝ կրոն: Սակայն այն փաստերը, որոնք այժմ հայտնի են, մտածելու տեղիք են տալիս, որ հիմնական պատճառը ֆենոպտոզն է՝ ծրագրավորված մահվան հիպոթեզը:

– Եթե համաձայնենք, որ բնությունը կառավարում է վերարտադրողական տարիքից դուրս եկած մարդկանց քանակը, ապա ինչո՞ւ է քաղցկեղն այդքան հաճախ հանդիպում երեխաների և երիտասարդների մոտ:

– Այստեղ պետք է հասկանալ, որ քաղցկեղի որոշ տեսակներն են երիտասարդացել: Օրինակ՝ արգանդի վզիկի քաղցկեղը, քանի որ այն սերտորեն կապված է մարդու պապիլոմա վիրուսի հետ: Իսկ ստամոքսի և կաթնագեղձերի քաղցկեղների արտահայտումը մնացել է նույնը, ինչ 20 տարի առաջ: Եվս մեկ բան՝ բժշկական առաջընթացը բերել է նրան, որ մեզ մոտ արմատականացել են երեխաների մահվան դեպքերը: Հարկ է նշել, որ որքան բարձր է բժշկության մակարդակը, այնքան ցածր է ազգի առողջության մակարդակը:

– Մարդիկ շատ են վախենում քաղցկեղից, այդ իսկ պատճառով տարբեր միֆեր են վերագրում դրան: Հնարավո՞ր է, որ հենց մարդու մտքերն են քաղցկեղ առաջացնում:

– Ցավոք սրտի կամ բարեբախտաբար, մենք չենք կարող կառավարել մեր օրգանիզմը և չենք կարող մեր մտքերով առաջացնել քաղցկեղը կամ բուժել այն: Այս դեպքում կարևոր դերակատարում ունի ժառանգականությունն ու մի քանի այլ գործոնները:

– Իսկ ազդո՞ւմ է հոգեբանական տրամադրվածությունը բուժման վրա:

– Իմ փորձից ելնելով՝ կասեմ, որ, եթե մարդ գտնվում է քաղցկեղի այն փուլում, երբ արդեն սկսվել է քաղցկեղի տարածման շրջանը, ապա այս դեպքում ո՛չ սնունդը, ո՛չ ապրելակերպը, ո՛չ էլ հոգեբանական վիճակը չեն կարող փոփոխել ավարտը:

– Իսկ սնունդն ու վատ սովորություննե՞րը: Համացանցում շատ ենք հանդիպում այնպիսի հոդվածների, որտեղ քննարկվում է սննդի մեջ առկա վնասակար տարրերի մասին: Ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ:

– Երշիկի բաղադրության մեջ մտնող նիտրիտները 2-3 անգամ մեծացնում են ստամոքսի և հաստ աղիի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Այնպես որ, ամեն օր երշիկեղեն ուտելը վնասակար է: Նմանատիպ ազդեցություն ունեն նաև յուղերի մեջ տապակած մթերքները: Իսկ եթե խոսենք բուսակերության մասին, ապա բոլոր նրանց մոտ, ովքեր միս չեն ուտում, ավելի հաճախ է հանդիպում ստամոքսի քաղցկեղը:

– Ավելորդ քաշը նույնպես համարվում է քաղցկեղ առաջացնող գործոններից մեկը, արդյո՞ք ճիշտ է այս միտքը:

– Հստակ տեղեկություններ դեռևս չկան: Հաճախ նիհար մարդիկ ավելի շատ են քաղցկեղով հիվանդանում, քան՝ ավելորդ քաշ ունեցողները:

– Շատ օնկոլոգներ նշում են, որ քաղցկեղը հնարավոր է բուժել, եթե այն հայտնաբերվի նախնական փուլում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Օնկոլոգներն իրավացի են, քաղցկեղն իրոք հնարավոր է բուժել նախնական փուլում, սակայն հաճախ բժիշկները չեն նշում, թե որն է այդ փուլը: Եթե խոսենք ամբողջական բուժվելու մասին, ապա քաղցկեղը հնարավոր է 100%-ով բուժել միայն զրոյական փուլում, երբ ուռուցքն իրենից ներկայացնում է բարակ թաղանթ՝ մաշկի վերին շերտում և լորձաթաղանթում: Նման թաղանթի հաստությունը 1մմ-ից էլ պակաս է: Իսկ արդեն առաջին փուլում, երբ ուռուցքն արդեն մի քանի միլիմետրով դեպի ներս է աճել, սկսվում է տարածման փուլը՝ արյան մեջ հայտնվում են ուռուցքային բջիջներ: Դրանցից շատերն արյան հոսքից անցնում են ավշային հանգույցների, լյարդի, թոքերի, ոսկորների, ուղեղի հյուսվածքներ և ստեղծում են միկրոմետաստազներ, որոնք անհնար է բացահայտել հասարակ ստուգման ժամանակ, օրինակ, համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով: Այնպես որ, երբ լսում եք, որ քաղցկեղը բուժվում է առաջին և երկրորդ փուլերում, ապա այդ դեպքում խոսք է գնում ոչ թե՝ բուժման, այլ՝ ռեմիսիայի մասին, որը կարող է տևել 1-5 տարի, որից հետո հիվանդների 80%-ի մոտ հիվանդությունը նորից վերականգնվում է՝ աճող մետաստազների տեսքով:

Оставьте комментарий