Երբեք մի օգտագործեք այս դեղամիջոցները…

Շատ ժամանակակից դեղամիջոցներ, եթե սխալ կիրառվեն, կարող են երիկամներին սուր վնաս պատճառել։ Gazeta.ru-ին ասել է էնդոսկոպիստ, սննդաբան Անաստասիա Չիժիկովան:

Ըստ նրա՝ այսպիսի ռիսկը մեծանում է տարեցների և ծերերի մոտ երիկամների ֆունկցիայի նվազման պատճառով: Այս խնդրին նպաստում են նաև շաքարային դիաբետը, սրտանոթային համակարգի հիվանդությունները:

Բժիշկը նաև նշել է, որ որքան շատ դեղամիջոցներ ընդունի հիվանդը միաժամանակ, այնքան մեծ է դեղերի փոխազդեցության հավանականությունը և երիկամների վնասման վտանգը։ Դեղերի տեղափոխման և նյութափոխանակության համար պատասխանատու գեներում պոլիմորֆիզմների առկայությունը մեծացնում է նեֆրոտոքսիկության ռիսկը:

«Դեղորայքի հետևանքով երիկամների վնասման շատ դեպքեր դժվար է կանխատեսել նախապես, որովհետև օրգանիզմի զգայունության անհատական ​​տատանումներ կան: Յուրաքանչյուր դեպքի ելքը կախված է բազմաթիվ գործոններից՝ վնասի աստիճանից ու բնույթից, դեղամիջոցի օգտագորխումը ժամանակին դադարեցնելուց, ուղեկցող հիվանդություններից»,- ընդգծել է Անաստասիա Չիժիկովան։

Նրա խոսքով՝ կարող են լինել այնպիսի հիվանդութուններին, ինչպիսին է գլոմերուլոնեֆրիտը։

Չիժիկովան նշել է, որ որոշ հակաբիոտիկներ ու հակավիրուսային դեղամիջոցներ, միզամուղներ, NSAID-ներ, ֆենիտոին և պրոտոնային պոմպի ինհիբիտորներ կարող են հանգեցնել սուր ինտերստիցիալ նեֆրիտի:

Սննդաբանը հավելել է, որ թունավորման նշանների հայտնվելու դեպքում (սրտխառնոց, փսխում, երիկամների ցավ) անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել դեղամիջոցի ընդունումն ու դիմել բժշկի։

Оставьте комментарий