Խնձnրի քացախը օգնnւմ է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, nւգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպեu կիրառել այն

Բնական խնձորի քացախը, շնորհիվ իր բաղադրության, օժտված է մի շարք օգտակար
հատկություններով: Այն արդյունավետ կերպով բուժում է էկզեման, քանի որ օժտված է ՝

• Բետա-կարոտինով, որը նպաստում է բջիջների թարմացմանը
• Կալիումով, որը կարգավորում է մաշկի рН-ն ու կանխում է ալերգիկ ռեակցիաները
• Վիտամիններով և կենսականորեն կարևոր էլեմենտներով(մասնավորապես՝ երկաթ,
մագնեզիում, նատրիում, ծծումբ, կալցիում, ֆոսֆոր և պեկտին), որոնք բարձրացնում են
իմունիտետը:

• Քացախը հարուստ է նաև կաթնաթթվով, քացախաթթվով ու խնձորաթթվով, որոնք ունեն
հակաբորբոքային ազդեցություն, ախտահանում և անգամ ոչնչացնում են սնկերը: Այդ
պատճառով այն բավականին արդյունավետ կեպով օգնում է ազատվել էկզեմայի ժամանակ
առաջացած չոր մաշկի քորից ու գրգռվածությունից:

Այն օգնում է նաև թեթևացնել մարդու վիճակը նեյրոդերմիտի և փսորիազի դեպքում:

Կարևոր նախազգուշացում. Խնձորի քացախը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել խիտ
վիճակում: Նախքան օգտագործելը այն հարկավոր է միշտ բացել ջրի հետ 1:1
հարաբերակցությամբ:

2-րդ կարևոր նախազգուշացումը. Բնական խնձորի քացախի թնդությունը 4-5% է, իսկ
սինթետիկ քացախինը` 7- 10 %:

Եվս մեկ փաստ, որով հնարավոր է որոշել խնձորի քացախի բնական լինելը:Բնական խնձորի
քացախը միշտ ուենում է մի փոքր նստվածք, դա բնական է և անգամ լավ:

Քացախը օգտագործելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս համոզվել, որ այն
ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ջրով բացված
քացախով թրջել ձեռքի մաշկի որոշ հատվածներ ու այդպես թողել 10-ից 15 րոպե: Ալերգիկ
ռեակցիաների բացակայության դեպքում կարելի է այն օգտագործել դեմքի դիմակների
պատրաստման համար:

1. Պիգմենտային գունակներ, պզուկներ ու կորիակներ
Խնձորի քացախը շատ լավ օգնում է գունաթափել մեծ պիգմենտային գունակները, ինչպես
նաև ախտահանում է բորբոքված ճարպային գեղձերն ու պայքարում է արդեն հայտնված
պզուկների դեմ և կանխում նրանց հետագա զարգացումը:

Եթե ամեն օր հնարավոր լինի դեմքը լվանալ քացախաջրով, ժամանակի ընթացքում արդեն
նկատելի կլինի, որ տարիքային պիգմենտային գունակները փոքրանում ու ավելի բաց են
դառնում:

Արդյունավետության ուժեղացման համար խորհուրդ է տրվում բամբակյա դիսկը թրջել
քացախաջրի մեջ ու դնել դեմքի վրա` 20-ից 30 րոպե, որից հետո դեմքը լվանալ մաքուր
ջրով: Օրական 2 անգամ այդ պրոցեդուրայի կրկնման արդյունքում, հնարավոր կլինի արդեն
կես ամսից հասնել արդյունքի:

2. Կնճիռները

Օրական 2 անգամ նոսրացրած քացախով դեմքը լվանալու դեպքում հնարավոր կլինի
զգալիորեն բարձրացնել մաշկի տոնուսն ու անգամ ազատվել մանր կնճիռներից:Նման
պրոցեդուրաներից հետո հարկավոր է միշտ դեմքը լվանալ մաքուր ջրով:

3. Մաշկի չորություն կամ յուղոտություն
Դեմքի մաշկի չորությունից և ճարպային ավելցուկից ազատվելու համար խորհուրդ է
տրվում դեմքի մաշկն ամեն օր լվանալ քացախաջրով, քանի որ խնձորի քացախը
կարգավորում է մաշկի рН-ը:
Կարևոր նախազգուշացում

Խնձորի քացախի ցանկացած օգտագործումից հետո հարկավոր է անպայման մաշկը
պաշտպանել հագուստով ու արևայրուքի համար նախատեսված քսուքներով, քանի որ
կարող են առաջանալ ֆոտոքիմիական այրվածքներ:

Էկզեմայից և մաշկային մի շարք հիվանդություններից առաջացած քորի թեթևացման
համար բաղադրատոմսեր
Արտաքին օգտագործման դեպքում

2 թ/գ խնձորի քացախը` 1 բաժակ ջրում: Էկզեման թրջել այդ խառնուրդով ու թողնել որ այն
ներծծվի: Զգայուն մաշկի դեպքում կարելի է օգտագործել 1 թ/գ քացախը` 1 բաժակ ջրում:

Քացախով վաննա

½ բաժակ քացախը խառնել վաննայի ջրի հետ: 15 րոպե վաննա ընդունել, որից հետո
չորացնել մաշկն ու քսել խոնավեցնող քսուք:Կրկնել ամեն օր, մինչև որ էկզեման անցնի:
Ներքին օգտագործում

Քացախի ներքին օգտագործումը շատ օգտակար է օրգանիզմի սնուցման համար:Սակայն
այս դեպքում շատ կարևոր է պահպանել ճիշտ չափաքանակն ու այն չչարաշահել, հակառակ
դեպքում այն կարող է վնաս պատճառել օրգանիզմին:

1 օրվա անհրաժեշտ չափաքանակը համարվում է 2-ից 3 թեյի գդալ նոսրացրած քացախը:
Իսկ ինչպես է այն անհրաժեշտ խմել

1 բաժակ ջրի մեջ կարելի է լուծել 1 թ/գ խնձորի քացախ, որին կարելի է ավելացնել 1 թ/գ մեղր
կամ մի պտղունց սոդա և խմել 1 ընդունումով: Օրական կարելի է օգտագործել 2-ից 3 բաժակ
նման խառնուրդ, որը կախված է ինքնազգացողությունից: Այն խրհուրդ չի տրվում խմել
սոված ժամանակ:

Այն հակացուցված է՝

Հղիներին, կրծքով կերակրողներին, շաքարային դիաբետով, այրոցով, ստամոքսի խոցով,
պանկրեատիտով տառապող մարդկանց

Оставьте комментарий