Քաղցկեղը բուժվում է. ..ուռուցքաբան-վիրաբույժ Դմիտրի Զինատուլինի խոսքով Ուռուցքներից կարելի է ազատվել առանց վիրահատական միջամտության

Ուռուցքներից կարելի է ազատվել առանց վիրահատական միջամտության։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է ուռուցքաբան-վիրաբույժ Դմիտրի Զինատուլինը։

«Վիրահատության ժամանակ հաճախ ուռուցքի հետ մեկտեղ հարկավոր է լինում հեռացնել առողջ հյուսվածքը։ Դրանից խուսափելու համար այսօր քաղցկեղի բուժման ընթացքում կիրառվում են այսպես կոչված տեղային ոչնչացման մեթոդներ։ Օրինակ, կա ռադիոհաճախականությամբ աբլյացիայի մեթոդ: Պրոցեդուրան տևում է 40-60 րոպե, որի ընթացքում հյուսվածքի վրա ներգործում են մինչև 750 Հց հաճախականությամբ ռադիոհաճախականության ալիքներով՝ առաջացնելով դրա ջերմաստիճանի բարձրացում»,- պարզաբանել է բժիշկը։

Միևնույն ժամանակ նա նաև հավելել է, որ այս մեթոդը հարմար է միայն մինչև 3 սմ տրամագծով փոքր ուռուցքների դեպքում։ Բացի այդ, այն չի կարելի կիրառել կարդիոխթանիչի առկայության դեպքում։

«Մեկ այլ էլ ավելի ժամանակակից մեթոդ է ուռուցքի միկրոալիքային աբլյացիան, որը թույլ է տալիս հաղթահարել մինչև 8 սմ մեծության ուռուցքները: Ուռուցքի վրա ազդեցություն է գործադրվում 2000-3000 Հց հաճախականությամբ էլեկտրական հոսանքով: Միայն անհրաժեշտ է փոքր կտրվածք, հատուկ սարք և ասեղային էլեկտրոդ, ինչպես նաև ուլտրաձայնային վերահսկողություն: Ուռուցքային հյուսվածքները տաքացվում են մինչև 120-150 C°, ինչի արդյունքում դրանք քայքայվում են»,- բացատրել է բժիշկը։

Այս դեպքում պրոցեդուրան տևում է առավելագույնը 20 րոպե և առավել հաճախ կիրառվում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, կրծքագեղձի, երիկամների, ոսկորների կամ թոքերի քաղցկեղի դեպքում։

 

Оставьте комментарий